ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի արձագանքը
Կրթություն, գիտություն
18:16 15/05/2024

ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի արձագանքը

ԵՊՀ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցներում տարածվում է տեղեկատվություն, թե իբր ԵՊՀ 50-ից ավելի դասախոսներ միացել են անհասկանալի ինչ-որ հայտարարության, ինչը չի համապատասխանում իրականությանը։

Չնայած հանգամանքին, որ քաղաքական մի շարք ուժեր և անհատներ, նենգափոխելով ու խեղաթյուրելով իրականությունը, փորձում են Երևանի պետական համալսարանին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, վստահեցնում ենք՝ ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց։
Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը»։

Հատկանշական է ԵՊՀ-ի հայտարարության տակ տեղ գտած արձագանքները։ Մասնավորապես, քաղաքացիներն այսպես են արձագանքել․ «ԵՊՀ-ն, եթե փախստականների ճամբար չի, ապա իր խոսքը պիտի ասի` տեղի ունեցող սահմանազատման ու սահմանագծման մասին։

Հարգում եմ խղճով և սկզբունքներով առաջնորդվող մտավորականներին»։

«1988- ին ԵՊՀ- ն եղել է շարժման առաջամարտիկ, թե' դասախոսական, թե' ուսանողական կազմով...»։ 

«Ինչ կրթական, շատ-շատ՝ ուսումնական այսպե՞ս են կրթում»։

Նշենք, որ ԵՊՀ ավելի քան 5 տասնյակ դասախոսներ աջակցում են շարժմանը և պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

 

 

 

Placeholder