Հավաքին ընդառաջ ոստիկանական բազմաթիվ ուժեր են բերվում Երևանի կենտրոն
Օրվա թեմա
14:17 15/05/2024
Հայաստան

Հավաքին ընդառաջ ոստիկանական բազմաթիվ ուժեր են բերվում Երևանի կենտրոն

Այսօր Ազատության հրապարակում հավաքին ընդառաջ Երևանի կենտրոն ոստիկանական բազմաթիվ ուժեր են բերվում։ Ոստիկանական մեքենաների տեղաշարժը ֆիքսել են քաղաքացիները։

Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի է ունենալու  EBRD միջազգային ֆորումը, որին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը նախօրեին հայտարարել էր, որ այսօր ժամը 16-ին Օպերայի հրապարակում լինելու է բողոքի ակցիա, քանի որ ժամը 17-ին Օպերայի շենքում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է  Նիկոլ Փաշինյանը:

Ժամը 15:30-ին չորս կետերից երթով շարժվելու են դեպի Օպերայի հրապարակ դրսևորելու քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը.
Սարյանի անվան այգի
Կոնսերվատորիայի դիմացի այգի
Սուրբ Աննա եկեղեցու բակ
Հյուսիսային պողոտա («Բանալիի» մոտ)։

Ոստիկանությունը հայտարարել է, որ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։


 

Placeholder