«Հրապարակ». Տիտղոսակիր ընդդիմադիրներին պահում է ստվերում
Օրվա մամուլ
09:02 15/05/2024
Հայաստան

«Հրապարակ». Տիտղոսակիր ընդդիմադիրներին պահում է ստվերում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Քաղաքական դաշտը դիսկոմֆորտի մեջ է, մինչ այս պահը Բագրատ սրբազանը սեփական խաղն է առաջ տանում, չնայած նրա հետ հանդիպում և փորձում են իրենց աջակցությունն ու առաջարկները ներկայացնել քաղաքական ամենատարբեր ուժեր: Նա միայն լսում է ու փոխանցում, որ կքննարկեն շարժման նախաձեռնողներով։

«Տավուշը հանուն հայրենիքի» ակտիվից բացի, նա որոշակի տեղ է տալիս Աբրահամ Գասպարյանին, Ավետիք Չալաբյանին, իսկ տիտղոսակիր ընդդիմադիրներին պահում է ստվերում։ Ի դեպ, նրանք էլ են փորձում չմիջամտել՝ չվնասելու սկզբունքով: Օրինակ, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները: Ի դեպ, Սերժ Սարգսյանը մեկ շաբաթից ավելի երկրում չէ` Գերմանիայում է, վերադառնալու է վաղը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder