Իշխան Գևոգյանին 72 ժամով ձերբակալել են
Իրավունք
10:14 15/05/2024
Տարածաշրջան

Իշխան Գևոգյանին 72 ժամով ձերբակալել են

Ազատամարտիկ Իշխան Գևորգյանին երեկ ուշ երեկոյան ձերբակալել են 72 ժամով։ 

«Ինձ ու ընկերներիս, ապօրինի զենքի կասկածով բերել են Աբովյան:

Ես ոստիկանների փոխարեն ամաչում եմ....»,-մինչ ձերբակալվելը գրել էր նա։

Նշենք, որ Գևորգյանն ակտիվորեն մասնակցում է անհնազանդության ակցիաներին, նա մի քանի օր նստացույց անցկացրեց կառավարության շենքի դիմաց՝ հայտարարելով, որ հաշտ չէ այսօրվա իրականությանը։

Երկու օր առաջ մետաղյա շղթայով փողոց էր փակել՝ հայտարարելով, որ իր բողոքն ուղղված է զոհված զինծառայողի մոր՝ տիկին Գոհարի նկատմամբ ոստիկանների գործողությունների դեմ։

Placeholder
Իշխան Գևոգյանին 72 ժամով ձերբակալել են