Գառնիկ Դանիելյան. Իշխանությունը մի քանի ամիս ժամանակ է խնդրել Ադրբեջանից
Քաղաքական
11:26 16/05/2024
Հայաստան

Գառնիկ Դանիելյան. Իշխանությունը մի քանի ամիս ժամանակ է խնդրել Ադրբեջանից

«Այս շարժումն ինչ սկսել է, այս իշխանություններն ապրում են վախի մթնոլորտում, քանի որ, իրապես, վախենալու շատ բան ունեն»,-կառավարության շենքի դիմաց ընթացող հավաքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տավուշցի Գառնիկ Դանիելյանը։

Նա նշեց, որ այս իշխանությունը գործել ու գործում է Հայաստանի պետական շահերի դեմ, ամեն օր ստորագրում են փաստաթուղթ, որով Հայաստանի այս կամ այն բնակավայրը հանձնում են Ադրբեջանին։

«Իշխանության պարագլուխը վախերի մեջ է, ամեն քայլափոխի իր հետ տանում է հազարավոր ոստիկաններ ու ուժային համակարգի ներկայացուցիչներ։ Հենց հիմա էլ կառավարության շենքում նստա վախերն այնքան շատ են, որ ողջ շենքը շրջապատված է վահաններով, արցունքաբեր գազով ու էլ չգիտեմ ինչերով զինված ոստիկաններով»,-ասաց Դանիելյանը։

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը, վկայակոչելով իր ունեցած տեղեկությունները, որոշ տեղեկություններ ներկայացրեց երեկ ստորագրված արձանագրությունից ու ադրբեջանական կողմի հետ ձեռք բերած պայմանավորվածություններից։

Մանրամասները՝ տեսանյութում։






 

Placeholder