Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կառավարության շենքի մոտ ընթացող ակցիայի մասնակիցներից մի քանիսին կարմիր բերետավորները բերման ենթարկեցին։
Ականատեսներն ասացին, երեխա են տանում, խփել են։
«Ինչո՞ւ եք մարդկանց բերման ենթարկում»,-հարցնում էր ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Սակայն պատասխան չեղավ։
«Կասենք, ժողովրդին սաստեք»,-արձագանքեցին ոստիկանները։
Ի պատասխան քաղաքացիներն ասացին՝ ռադ եղեք, վայրենիներ։
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը հայտարարեց, որ ոստիկանության լրատվականը հաղորդագրություն կտարածի։
Հնչեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներ։