Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Դուք գիտեք՝ մեզ համար սկզբունքային էր, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծվեր, այլ՝ նախկինում Ալմաթիի հռչակագրով վերահաստատված սահմանները վերարտադրելու գործընթաց»,- կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմի դիրքորոշումն այն էր, որ սահմանազատման ընթացքում ոչ թե պետք է սահման ստեղծվեր, այլ՝ վերարտադրեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին և ունեն դե յուրե իրավական նշանակություն։
«Ես ուզում եմ, որ մենք բոլորս արձանագրենք այս նրբությունը՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է»,-հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ եթե Հայաստանը գնար այն տրամաբանությամբ, որ պետք է նոր սահմանագիծ ստեղծվեր. Ապա այն կնշանակեր, որ ստեղծվում է էսլակացիայի ու ռազմական բախումների աղբյուր։
«Այս գործընթացով մենք էսկալացիոն կոնտեքստը, եթե դուրս չենք բերել, առնվազն էականորեն նվազեցրել ենք»,-հայտարարեց Փաշինյանը։
Սա հիշեցնում է 2020 թվականի մայիսի 6-ը, երբ ԱԺ-ում ալիևի հետ բանակցությունների մասին հարցին Փաշինյանը ջղաձգվեց, թե «Թող ոչ ոք մեզ չասի՝ էդ ինչ եք բանակցում, ինչ պետք է, դա էլ բանակցում ենք: Բանակցությունների գնալուց չենք վախենալու ոչ ներսիններից, ոչ դրսիններից։ Ինչ պետք ա, դա էլ բանակցում ենք»;
Այդ ինքնագլուխ ու անգլուխ բանակցությունները բերեցին Արցախի Հանրապետությունում 2020 թվի Պատերազմին, հազարավորների ու Արցախի Հանրապետության կորստին։