Սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է. Փաշինյան
Քաղաքական
11:50 16/05/2024
Հայաստան

Սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է. Փաշինյան

«Դուք գիտեք՝ մեզ համար սկզբունքային էր, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծվեր, այլ՝ նախկինում Ալմաթիի հռչակագրով վերահաստատված սահմանները վերարտադրելու գործընթաց»,- կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմի դիրքորոշումն այն էր, որ սահմանազատման ընթացքում ոչ թե պետք է սահման ստեղծվեր, այլ՝ վերարտադրեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին և ունեն դե յուրե իրավական նշանակություն։

«Ես ուզում եմ, որ մենք բոլորս արձանագրենք այս նրբությունը՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է»,-հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ եթե Հայաստանը գնար այն տրամաբանությամբ, որ պետք է նոր սահմանագիծ ստեղծվեր. Ապա այն կնշանակեր, որ ստեղծվում է էսլակացիայի ու ռազմական բախումների աղբյուր։

«Այս գործընթացով մենք էսկալացիոն կոնտեքստը, եթե դուրս չենք բերել, առնվազն էականորեն նվազեցրել ենք»,-հայտարարեց Փաշինյանը։

Սա հիշեցնում է  2020 թվականի մայիսի 6-ը, երբ ԱԺ-ում ալիևի հետ բանակցությունների մասին հարցին Փաշինյանը ջղաձգվեց, թե «Թող ոչ ոք մեզ չասի՝ էդ ինչ եք բանակցում, ինչ պետք է, դա էլ բանակցում ենք: Բանակցությունների գնալուց չենք վախենալու ոչ ներսիններից, ոչ դրսիններից։ Ինչ պետք ա, դա էլ բանակցում ենք»; 

Այդ ինքնագլուխ ու անգլուխ բանակցությունները բերեցին Արցախի Հանրապետությունում 2020 թվի Պատերազմին, հազարավորների ու Արցախի Հանրապետության կորստին։ 

Placeholder
Սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է. Փաշինյան