ՌԴ ԱԳՆ. Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ
Քաղաքական
16:38 16/05/2024
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ. Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ

Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատել։ Այս մասին «Ռուսաստան-Իսլամական աշխարհ. Կազանֆորում» համաժողովի շրջանակներում լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Սա ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատել»,-ասել է նա՝ պատասխանելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը դադարեցնելու մասին հարցին։

Ալեքսանդր Պանկինը նաև նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) մասնակցությունը շահավետ է Հայաստանի համար։

«Ես Հայաստանի ղեկավարության փոխարեն չեմ կարող որոշել, թե ինչ են ուզում անել ապագայում, ինչ շահերով են առաջնորդվում, բայց այն, որ սա փոխշահավետ գործընթաց է և նախագիծ։ Այն վիճակագրորեն հաստատվում է Հայաստանի տնտեսության աճի տարբեր ցուցանիշներով, ապրանքաարտադրական կոոպերացիաներում նրա ներգրավվածությամբ»,-ասել է փոխնախարարը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե Երևանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հավանականությունը որքան է։
 

Placeholder
ՌԴ ԱԳՆ. Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ