Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բագրատ Սրբազան. Փորձ է արվում ամբողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա՝ ընդ որում պառակտելով նրանց
«Գլխավոր խնդիրն այն է, որ մոլորեցնում են մարդկանց։ Երեկ էլ քարտեզներ են հրապարակել, շատ փորձագետներ են խոսել։ Հարցն ի բնե, ի ծնե մոլորեցնող ու սուտ է»,- երթ ԵՊՀ ճանապարհին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով Կիրանցի շրջանում իրականացված սահմանազատման ու երեկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարություններից։
«Կիրանցում երկու կամ երեք տան խնդիրն է, թե՞ պետության։ Փորձ է արվում ամբողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա ՝ ընդ որում պառակտելով իրենց։
Առաջին օրվանից մոլորեցրել են մարդկանց, պատասխանատվություն դրել գյուղի ժողովրդի վրա»։
Ինչ վերաբերում է համացանցում իր լուսանկարները տարածելուն, որտեղ մասնակցում է միջոցառման, Բագրատ Սրբազանն ասաց, որ չի տեսել։ Լրագրողներն էլ ցույց տվեցին Սրբազանին լուսանկարը, նա արձագանքեց. «Սա կա՛մ Հայ բարեգործական ընդհանուր միությունում է, կամ Թեքեյան մշակութային միությունում է, կա՛մ Պոլսահայ միությունում է։ Տեսեք՝ Նոր տարի է, համայնքային միջոցառում է սա, հավանաբար, Նոր տարվա գիշեր է»։
Իսկ լուսանկարը տարածողներին՝ Սրբազանն ասաց. «Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում»։
Սրբազանն ասաց, որ այդպիսի հարյուր նկար կարող է ցույց տալ։
«Թող իրենց հունաստանները ցույց տան, որ մեր հաշվին, իրենց բառերով ասած, տժժում են, թող հարսանիքները ցույց տան, երբ կացարանում երեխեք են վառվում, գնում քավոր են դառնում։ Դրա մասին թող խոսեն»,- նշեց Բագրատ Սարբազանը։