Տեղի է ունեցել Շանթ Հարությունյանի և Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումը
Քաղաքական
16:28 17/05/2024
Հայաստան

Տեղի է ունեցել Շանթ Հարությունյանի և Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումը

Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հրավերով երեկ տեղի է ունեցել Շանթ Հարությունյանի և Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումը։

Հարությունյանի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, առանձնազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական դրությունները։

Կողմերը վերահաստատել են իրենց դիրքորոշումները, առ այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա։

Շանթ Հարությունյանը հայտնել է իր մտահոգությունները Հայաստանի նկատմամբ արտաքին սպառնալիքների մասին։

Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանն ընդգծել են Հայաստանի ներքին կայունության կարևորությունը։

«Ես կուզեմ, որ այս շարժումը հաջողվի, քանի որ Նիկոլը դավաճան է միանշանակ, դավաճանին հեռացնելու  այլընտրանք չեմ տեսնում։ Ես ողջունում եմ ցանկացած շարժում, որն ուղղված է Նիկոլի հեռացմանը։ Թե ինչ արդյունք կունենա, ժամանակը ցույց կտա։ Նիկոլը հեշտ չի գնա, ամեն քայլի ընդունակ է, ապացուցել է, որ սրբապիղծ մարդ է»,-ասել է Շանթ Հարությունյանը հանդիպման ավարտին։ 

 

Placeholder
Տեղի է ունեցել Շանթ Հարությունյանի և Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումը