Իշխանությունը այս տիպի անձանց շարքից հանելու համար պատրաստ է ամենաանթույլատրելիին, Տ. Աբրահամյան
Քաղաքական
15:56 17/05/2024
Հայաստան

Իշխանությունը այս տիպի անձանց շարքից հանելու համար պատրաստ է ամենաանթույլատրելիին, Տ. Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեսակցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում  Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ:

«Իշխանությունն առաջին փուլում փորձում էր մեկուսացնել Տավուշում ակտիվ քաղաքացիական կեցվածք դրսևորող անձանց, հետագայում պայքարը Երևան տեղափոխելուց հետո, դրանք նաև այլ դրսևորումներ ստացան:

Հայրենիքի պաշտպանության համար պայքարող, ազգային արժանապատվության համար կռիվ տվող ցանկացած հայ այս իշխանության համար թշնամի է և նա այս տիպի անձանց շարքից հանելու համար պատրաստ է ամենաանթույլատրելիին»,-գրում է նա իր ֆեյսբուքյան էջում:

Մինչ այդ նա տեսակցել էր նաև Աբովյանի Ձերբակալվածների պահման վայրում պահվող «Ազատազէն» ՀԿ 5 անդամների, որոնց, ինչպես փաստում է պատգամավորը՝  անհիմն ձերբակալել են ու զրկել ազատությունից:

Placeholder
Իշխանությունը այս տիպի անձանց շարքից հանելու համար պատրաստ է ամենաանթույլատրելիին, Տ. Աբրահամյան