Սփյուռքից աջակցություն կա. Բագրատ Սրբազան
Հասարակություն
12:33 17/05/2024
Հայաստան

Սփյուռքից աջակցություն կա. Բագրատ Սրբազան

Սփյուռքի տարբեր ներկայացուցիչներ իրենց աջակցությունն ու օգնությունն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այս մասին լրագրողներին ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանը։

«Շատ մեծ աջակցություն կա»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ անուններ չնշելով, քանի որ, իր խոսքով, իրավասություն չունի։

Ինչ վերաբերում է Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքի ժամկետը երկարաձգելուն, Բագրատ Սրբազանն ասաց, «Դա մեծ դժբախտություն է։ Այս իշխանության հերթական անկամությունը։ Այս մարդիկ ոչ ամոթ ունեն, ոչ հասկացողություն։ Այնպես չէ, որ անակնկալ էր, խնդիր այն է, թե մեր պետության այս ղեկավարությունն ինչ է անում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Placeholder
Սփյուռքից աջակցություն կա. Բագրատ Սրբազան