Տավուշի մարզպետն ասաց՝ Բաքուն տեսավ, որ դուք ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել. կիրանցիներ
Հասարակություն
14:20 18/05/2024
Հայաստան

Տավուշի մարզպետն ասաց՝ Բաքուն տեսավ, որ դուք ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել. կիրանցիներ

«Պարոն Ղալումյանն ասեց, որ դուք ցույց եք արել, դրա համար Ալիևը էս նախագծով ա գծում, մալադեց Ալիևին․․․ դա խելացի մարդու ասած ա՞»,-Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի խոսքերը փոխանցեց Կիրանցի բնակիչներից մեկը։

Մյուս բնակիչը կրկնեց. «Երեկ էր ասում Ղալումյանը՝ Բաքուն տեսավ, որ այստեղ ակտիվ եք, շարժման մեջ եք, դրա համար տենց գցեց քարտեզը»։ 

Հիշեցնենք, որ երեկ մի քանի կիրանցիներ հանդիպել են Տավուշի մարզպետի հետ։ Հանդիպումից կիրանցիները դժգոհ են եղել, քանի որ կրկնել է նույն բաները, ինչ արդեն ասվել է՝ գյուղը դպրոցի մոտով կիսվում է երկու մասի, տներ են մնում ադրբեջանական կողմին։ 

 

Placeholder
Տավուշի մարզպետն ասաց՝ Բաքուն տեսավ, որ դուք ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել. կիրանցիներ