Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
Մշակույթ
15:29 18/05/2024
Հայաստան

Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան

«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա Լևոնյանը, ով մասնակցում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու մշակութային գործիչների հանդիպմանը։

Նա հիշեցրեց, դարեր շարունակ հայը չունենալով պետականություն՝ եկեղեցին է եղել հային պահպանողը, օրհասական պահերին եկեղեցին է  եղել հայի կողքը։

«Ուրեմն ինչքան ծայրահեղ, օրհասական է վիճակը, որ եկեղեցին որոշել է առաջնորդել այս շարժումը։ Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սա ազգային ազատագրական սրբազան պայքար է հանուն մեր ինքնության»,- ասաց Լևոնյանը։ 

Երգչուհու խոսքով, պետք է միանալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը ու միասին կերտել վաղվա օրը, մեր երեխաների ապագան, լինել սահմանամերձ հայրենակիցների կողքին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Placeholder