Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է  բերել. Գրող Մարինե Պետրոսյան
Մշակույթ
15:12 18/05/2024
Հայաստան

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան

«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։

Նա նշեց, որ անընդհատ ասում էր՝ հայ ժողովրդին վերածնունդ է պետք, ակնկալում էր՝ գրողներից է սկսվելու, բայց եկեղեցին սկսեց։

«Ուրախ եմ դրա համար, անսպասելի էր, այդպես չէի ակնկալում։ Զարմանալի է, որ եկեղեցին մեր ուժի արթնացնողը դարձավ»,- ընդգծեց բանաստեղծը։

Նրա խոսքով, քաղաքական առումով բարդ իրավիճակ է. «Վերջին տարիների դառը փորձը ցույց է տալիս հստակ լավատեսական չլինեմ, բայց շատ ռեալ հույս ունեմ, որ քաղաքական առումով շարժումը փոփոխություն կմտցի։ Անգամ եթե դա էլ չստացվի, մտային, բարոյական, արժեքային առումով արթնացում է  բերել, դա արդեն ամենակարևորն է»։

Նա մասնակցում է Բագրատ Սրբազանի ու մշակութային գործիչների հանդիպմանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

Placeholder