Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
Քաղաքական
20:59 18/05/2024
Հայաստան

Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան

«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով, հոգով»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին հայտարարեց շարժման անդամ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

Նա նշեց, որ թեև վերջին օրերին ասում են՝ շարժումը  թվացյալ մարում է, սակայն դա միայն առաջին հայացքից. «Շարժումները որպես կանոն միշտ չափել են մարդկանց քանակով, բայց ոչ երբեք, թե ինչքան մարդիկ են աջակցում այդ շարժման հիմքում ընկած գաղափարներին»։

«Չկա հասարակության մեջ մի շերտ, որը չաջակցի այս գաղափարին, գործուն մասնակցություն չունենա։ Չկա մի շերտ, համակարգ, համայնք, ինստիտուտ, և այս ողջ օրերի ընթացքում այս գործընթացը րոպե առ րոպես մեծ թափ է հավաքում։ Շարժումն աննախադեպ թափ է հավաքում, բոլոր շերտերն իրենց աջակցությունն են հայտնում և միանում»։

Շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց, որ առաջիկայում հանդիպելու են տնտեսագետներին, ուսուցիչներին, ծրագրավորողներին։

«Պետք է եզրահանգման գանք ու կիրակի օրը՝ մայիսի 26-ին, մեր անելիքների վերջին փուլը հայտարարենք ու գործենք»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Placeholder