Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց բանաստեղծ, էսսեիստ Վիոլետ Գրիգորյանը։
Ըստ նրա, այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը մարմին է դառնում, սուբյեկտ է դառնում։
«Այս շարժումը հենց առաջին օրը ցույց տվեց, թե ինչքան ոչ լեգտիմ է Նիկոլի իշխանությունը, մի քանի օր առաջ օպերայի մոտ ցույց տվեց, թե որքան ավտորիտար դեմք ունի»,- ասաց Վիոլետ Գրիգորյանը։
Նա նշեց, որ հիմա կազմակերպչական փուլ է, հասարակության տարբեր շերտեր, ըստ մասնագիտությունների, հավաքվում են, խմբավորվում, տարբեր շրջաններ գնալու ծրագրեր կան։