Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին
Քաղաքական
23:30 17/05/2024

Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինսթագրամ»-ի իր  էջում կիսվել է Ադրբեջանի կողմից գերեվարված և ապօրինաբար Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետը ադրբեջանական իշխանությունների կողմից երկարաձգելու վերաբերյալ լուրով։

Հենրիխ Մխիթարյանը նախկինում էլ է բարձրաձայնել ապօրինության մասին՝  պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում շինծու մեղադրանքներով պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս գերեվարված անձանց։

Placeholder
Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին