Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ Առաքելական սուրբ եկեղեցին է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը, որը մասնակցում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Նա նշեց, որ հավաքված կուսակցությունները, ՀԿ-ները շատ ավելի փոքր երևույթ են, քան այն համաժողովրդական աջակցությունը, որը վայելում է սրբազան շարժումը։
««Պատիվ ունեմ» խմբակցությունը և ՀՀԿ-ն առաջին իսկ օրերից հայտարարել են, որ այս սրբազան շարժման կողմից առաջարված թեկնածուն ժողովրդի կողմից իրապես առաջադրված թեկնածուի ընթացքի համար կանեն ամեն ինչ՝ սկսած փողոցային պայքարից, ինչպես անում է, մինչև ԱԺ-ում ընթացակարգային խնդիրների լուծում, ինչպես կանի»,- ասաց Մամիջանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։