Ամենից շատ կարդացված նյութեր
.jpeg)
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Գործակալությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ հարվածի գոտուց բարձրանում է ծխի թանձր քուլա:
Իրանը դեկտեմբերին կոչ արեց միջազգային հետաքննություն անցկացնել Քամալ Ադվան հիվանդանոցի բակում պաղեստինցիների ողջ-ողջ թաղման վերաբերյալ: Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին այն ժամանակ ասել է, որ իսրայելական բանակի նահանջից հետո հրապարակված լուսանկարները ցույց են տալիս, որ որոշ հիվանդներ և վիրավորներ բուժհաստատության տարածքում ողջ-ողջ թաղվել են բուլդոզերներով: