Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հանկարծ մարդ չհուզվի, կասեն՝ Ալիևը տեսել է, որ կիրանցին հուզվել է, գյուղի կեսն էլ է ուզում. Դանիելյան
«Հազարամյակների Կիրանց գյուղը սարքում են Ադրբեջանի բաժին, վաղը, մյուս օրը «Յաշմա», «Կոմանդո» ջոկատները բերեն, կստացնեն»,- Կիրանց գյուղի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ, պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա նշեց, որ մարդիկ, ովքեր աջկցություն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի շարժմանը» մեքենաների ազդանշաններով, նրանց տուգանում են։
«Մի հատ էլ թող լաց լինելու համար ակտ գրեն։ Հանկարծ մարդ չհուզվի, կջղայնանան, կասեն՝ Ալիևը տեսել է, որ կիրանցին հուզվել է, գյուղի կեսն էլ է ուզում։ Ու ոչ մի բանի դիմաց։
Ասում են՝ ադրբեջանցին տեսել է, որ գյուղացիները դուրդ են եկել բողոքի, ավելի շատ տարածք է ուզել։ Ցնորված են այս մարդիկ»,- ասաց Գ. Դանիելյանը։