Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել
Հասարակություն
10:45 20/05/2024
Հայաստան

Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել

Մայիսի 19-ին, ժամը 16:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու չշահագործվող գնացքի վագոններում (մոտ 30 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։29-ին, մարվել՝ 18։34-ին։ Այրվել են վագոնները։

Placeholder
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել