Իրանի փոխնախագահը հաստատել է՝  ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամները
Քաղաքական
08:49 20/05/2024
Տարածաշրջան

Իրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամները

 Իրանիր փոխնախագահն Մոհամմեդ Մոխբերը հաստատել է, որ ուղղաթիռի կործանումից զոհվել է երկրի նախագահ Ռաիսիի ու նրա հետ նույն ուղղաթիռում գտնված պատվիրակության անդամները։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին նա գրել է իր թելեգրամում։ 

«Ճշմարիտ է, մենք պատկանում ենք Ալլահին, և նրա մոտ ենք վերադառնալու»,- այս գառումն է արել՝ միաժամանակ հրապարակելով նաև Ռաիսիի լուսանկարի:

Այս արտահայտությունն ավանդաբար օգտագործվում է ինչ-որ մեկի մահվան մասին հայտնելիս:

«Կարծս թե ուժի մեջ է մտնում ԻԻՀ սահմանադրության 131-րդ հոդվածը, որի համաձայն նախագահի մահվան  կամ երկարաժամե հիվանդության դեպքում երկրի կառավարումը անցնում է առաջին փոխնախագահին՝ հոգևոր առաջնորդի հաստատմամբ և 50 օրվա ընթացքում պետք է կազմակերպվեն ընտրություններ:Առաջին փոխնախագահն է Մոհամմեդ Մոխբերը»,- գրել է իրանագետ Գոհար Իսկանդարյանը։ 

Ուղղաթիռում եղել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմատին, Թավրիզի իմամ Մալիք Ռահմատին և ևս 5 մարդ (ներառյալ անձնակազմը)։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։

Ուղղաթիռում եղել են նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմատին և մի քանի այլ ուղևորներ։

Նախագահ Ռաիսին վաղ առավոտյան Ատրպատականում  մասնակցել է  Իլհամ Ալիևի հետ Արաքս գետի ամբարտակի բացման արարողությանը։

 

Placeholder