Չեսարի պեղումների ժամանակ ուշագրավ արձանագրություններ են հայտնաբերվել
Մշակույթ
10:27 20/05/2024
Հայաստան

Չեսարի պեղումների ժամանակ ուշագրավ արձանագրություններ են հայտնաբերվել

Չնայած եղանակային պայմանների դժվարությանը՝ Հորս գյուղի իշխանատան պեղումները շարունակվում են։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը շարունակում է պեղման աշխատանքները Օրբելյան իշխանների 14-րդ դ․ պալատում և կից եկեղեցում։

«Արդեն պեղվել և մաքրվել է պալատի ներսույթը, սկսել են շրջակայքի պեղումները։ Բացվել է եկեղեցու սալահատակը, հիմքերը արտաքուստ և դրանց մոտ ուշ շրջանում կատարված տասնյակ թաղումներ»,- ասել է հնագիտական արշավախմբի ղեկավար Ավետիս Գրիգորյանը․

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Չեսարի պեղումների ժամանակ նաև ուշագրավ արձանագրություններ են հայտնաբերվել, որոնց մասին ավելի ուշ կհայտնեն։

Placeholder