Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի ԱԳՆ գործընկերներին
Քաղաքական
11:51 20/05/2024
Հայաստան

Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի ԱԳՆ գործընկերներին

«Քանի որ Իրանից ստանում ենք աղետալի լուրեր,այդ թվում իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ողբերգական մահը, ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի կառավարությանը, արտոգրծանախարարության իմ գործընկերներին ու Իրանի բարեկամ ժողովրդին»,-գրել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում։

Նա նշել է՝ կիսելով վիշտը, մաղթում ենք ուժ այս ծանր պահին։

As we learn the devastating news from #Iran, including the tragic loss of life of my dear colleague & friend @Amirabdolahian, I send my deepest condolences to government, @IRIMFA_EN colleagues & the friendly people of Iran. Sharing the sorrow, we wish strength in this dark time.

— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) May 20, 2024


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարսկերենով ցավակցական գրառում է կատարել։

«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում ուղղաթիռի ուղևորների ընտանիքներին բարձրաստիճան պաշտոնյաներ տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ։ Մենք կիսում ենք ձեր վիշտը»,նշել է նա։

Placeholder
Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի ԱԳՆ գործընկերներին