Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասին
Քաղաքական
09:01 20/05/2024
Տարածաշրջան

Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասին

Վթարի հետևանքով զոհվել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը։

«Երբ հայտնաբերվել է կործանված ուղղաթիռի վայրը, ուղղաթիռի կենդանի ուղևորների հետքեր չեն հայտնաբերվել»,- ասել է նա IRIB հեռուստաալիքի եթերում։

Ուղղաթիռում էին նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը:

Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը, բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները մահացել են երկրի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռի վթարի հետևանքով։ Ռաիսին, նշում է գործակալությունը, ավիավթարի է ենթարկվել «Իրանի ժողովրդի հանդեպ իր պարտքը կատարելու ընթացքում» և «նահատակվել է»։ Աղետը տեղի է ունեցել Թավրիզ քաղաքի ճանապարհին։
 

Placeholder
Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասին