Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հիշատակը
Հայաստանի Ազգային ժողովը 1 րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հիշատակը։
Առաջարկը հնչեցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանինը հենց նիստի մեկնարկին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այդ պահին ամբիոնի մետ էր, ներկայացնում էր նիստերի օրակարգը։ Նա արձագանքեց, որ դա ավելի ուշ կանեն, քանի որ դրա համար առնվազն պետք է իր տեղը նստի, որ ավելի հարգալից լինի։
Պատգամավորները Իրանի բարձրագույն ղեկավարության հիշատակը հարգեցին նիստի մեկնարկից մոտ 20 րոպե անց։
.jpg)
.jpg)