Խաչիկյան. Ոստիկաններին առանձնակի դաժանությամբ բացատրում էի Գումիլյովի Էթնոգենեզի պասիոնար տեսությունը
Իրավունք
09:30 21/05/2024
Հայաստան

Խաչիկյան. Ոստիկաններին առանձնակի դաժանությամբ բացատրում էի Գումիլյովի Էթնոգենեզի պասիոնար տեսությունը

Կիրանցում երեկ բռնի ուժով բերման ենթարկված Արմեն Խաչիկյանն ու մյուսները  երեք ժամ անց ազատ են արձակվել։

Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ նա տեղեկացրել է ընկերներին.

«Ինձ բերման ենթարկեցին Տավուշի սահմանամերձ ճանապարհից՝ հայրենիքը սիրելու պատճառով։ Ի ուրախություն ինձ, հայրենիք սիրելը դեռ չեն քրեականացրել, դրա համար 3 ժամից ազատ արձակեցին։

Հանուն արդարության ասեմ, որ շատ հարգալից են եղել իմ նկատմամբ, իսկ ես՝ ոչ. առանձնակի դաժանությամբ բացատրում էի Գումիլյովի Էթնոգենեզի պասիոնար տեսությունը»։

Placeholder
Խաչիկյան. Ոստիկաններին առանձնակի դաժանությամբ բացատրում էի Գումիլյովի Էթնոգենեզի պասիոնար տեսությունը