Վարկային խեղդօղակն այսօր նաև կառավարության վզին է. Ատոմ Մարգարյան
Տնտեսություն
16:07 22/05/2024
Հայաստան

Վարկային խեղդօղակն այսօր նաև կառավարության վզին է. Ատոմ Մարգարյան

«Այդ սուտն ու կեղծիքը տասնամյակներ շարունակ տնտեսության, գործարքների, գործընկերների, պետություն-հարկատու հարաբերությունների  մեջ է նաև եղել»,-Բագրատ սրբազանի և ՀՀ տնտեսագիտական հանրության հետ հադիպման ժամանակ ասաց տնտեսագետ, ՀՊՏՀ պրոֆեսոր Ատոմ Մարգարյանը։

Նա նշեց, որ եկել է այդ ամբողջ հարաբերությունները մարդկայնացնելու ժամանակը։

Տնտեսագետը շեշտեց, որ լիբերալ մոդելները մեր նման երկրներին ծնկի բերելու համար են, հատկապես՝ այն ֆորմատով, որը պարտադրվում է միջազգային կառույցների կողմից։ Մարգարյանը հայտնեց, որ այդ կառույցների ներկայացուցիչներն այսօր էլ նստած են Կենտրոնական բանկում, Ֆինանսների նախարարությունում և ուշադիր հետևում են, որպեսզի այդ վարկային բալանսները չխախտվեն։

«Այսօր մեր պարտքը 12 մլրդ դոլար է, իսկ կոնսոլիդացված պարտքը՝ տնային տնտեսությունների և բիզնեսի պարտքն էլ ավելացրած,  այն կրկնապատկվումն է և համարյա ՀՆԱ-ին ահավասար է։ Սա ազգակործան քաղաքականության հետևանք է։ Այս կառավարությունը, որը եկավ 2018թ-ին այն լոզունգներով, թե կփոխի ստատուս-քվոները, այդ թվում նաև տնտեսության ոլորտում, նաև գների մեխանիզմներում՝ ոչինչ չի արել։ Ընդհակառակը այս կաբինետի մոտ լավ է ստացվում պարտք վերցնելը։ Վարկային խեղդօղակն այսօր նաև կառավարության վզին է։  Այն, որ ստրատեգիապես արդեն մեր երկիրը, բյուջե-պետությունը, սնանկ է, սուվերեն դեֆոլտի եզրագծին է՝ տնտեսագետ-մասնագետների համար հստակ է»,- հայտարարեց Ատոմ Մարգարյանը։

Վիճակը շտկելու համար, ըստ տնտեսագետի, զանգվածային տոտալ տրասֆորմացիաներ պետք է ապահովել և լինեն այն ապահովող օրենքնրը, քանի  որ օրենսդրությունն ամբողջովին ձևախախտված է։

Ատոմ Մարգարյանը նաև հայտարարեց, որ Հայաստանում նաև հարկայն լծակները պետք է դիֆերենցվեն։

Placeholder