«Հրապարակ». ՔՊ-ականներին վերևից հրահանգել են Դավիթ Խաչատուրյանին ընտրել ՍԴ դատավորի պաշտոնում
Օրվա մամուլ
09:23 22/05/2024
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ականներին վերևից հրահանգել են Դավիթ Խաչատուրյանին ընտրել ՍԴ դատավորի պաշտոնում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պարզվում է` ՔՊ-ական ֆրակցիային վերևից հրահանգել են Դավիթ Խաչատուրյանին ընտրել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում, չնայած խմբակցությունում այնքան էլ ոգևորված չեն Խաչատուրյանի թեկնածությամբ, ավելի ճիշտ՝ մի պաշտոնից մյուսին թռչելու սովորույթից: Խմբակցությունում քննարկում են, որ վերջին մեկուկես տարում նա մի քանի անգամ պաշտոն է փոխել, և այդ բոլոր պաշտոններում նրան ընտրել է Ազգային ժողովը` ՔՊ-ի միջոցով: Խաչատուրյանի ընտրությունը դեռևս նախորդ քառօրյայում էր ընդգրկված ԱԺ օրակարգում, սակայն հետաձգվեց, հայտարարվեց, որ առողջական խնդիրների պատճառով նա չի կարող ներկայանալ խորհրդարան:

Իրականում ՔՊ-ական մեր աղբյուրը խոստովանեց, որ ոչ թե առողջական խնդիրներն են եղել հետաձգման պատճառը, այլ պատգամավորների բացակայությունները, այդ օրն ԱԺ-ում 65 ՔՊ-ական չի եղել: Շատերը գործուղման են եղել, իսկ ՍԴ դատավորի ընտրության համար հարկավոր է 65 ձայն: Ուշագրավ է, որ նախօրեին ՔՊ խմբակցության նիստից հետո պաշտոնապես հաղորդվեց, թե քննարկել են ՍԴ դատավորի ընտրության հարցը: Մինչդեռ ֆրակցիայից մեզ վստահեցնում են, որ այդ հարցը չեն քննարկել, դեռ շաբաթներ առաջ է իրենց ասվել, որ պետք է կողմ քվեարկեն: Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի թեկնածուն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder