Հայաստանի տնտեսության վիճակը գնահատվում է կայուն ծանր. Նաիրի Սարգսյան
Տնտեսություն
13:33 22/05/2024
Հայաստան

Հայաստանի տնտեսության վիճակը գնահատվում է կայուն ծանր. Նաիրի Սարգսյան

«Հայաստանի տնտեսության վիճակը գնահատվում է կայուն ծանր»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

Նա մասնակցում է Բագրատ Սրբազանի՝ տնտեսագետների հետ հանդիպմանը։

«Որևէ բան չի փոխվել Հայաստանի տնտեսության մեջ։ Շարունակում ենք օգտվել ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքներից, և որևէ քայլ չի կատարվում տնտեսության դրական տեղաշարժի, խթանումների ուղղությամբ»,-ասաց նա՝ կարևորելով տնտեսական զարգացման դոկտրինի հրատապ մշակումն ու իրականացումը։

Placeholder