Կարեն Կարագուլյանը, Վաչե Թովմասյանն ու Անին՝ Կաննի հիմնական մրցութային ծրագրում ընդգրկված Anora  ֆիլմում
Օրվա թեմա
09:50 22/05/2024
Աշխարհ

Կարեն Կարագուլյանը, Վաչե Թովմասյանն ու Անին՝ Կաննի հիմնական մրցութային ծրագրում ընդգրկված Anora ֆիլմում

Կաննի փառատոնի ընթացքում մայիսի 21-ին կայացել է ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի Anora  ֆիլմի շնորհանդեսը։ Շոն Բեյքերը ֆիլմի և՛ ռեժիսորն է, և՛ սցենարի հեղինակը։ Ֆիլմն ընդգրկված է կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում, այն ներկայացված է գրեթե բոլոր անվանակարգերում։ 

Ֆիլմի գլխավոր դերերում նաև հայ դերասան կա՝ Կարեն Կարագուլյանը։ Դերասանական կազմում ընդգրկված են  Մայքի Մեդիսոնը, Մարկ Էյդելշտեյնը և Յուրի Բորիսովը։ Եվս մեկ հայ դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը խաղացել է ֆիլմում։

Կինոփառատոնի հաղթողները հայտնի կդառնան մայիսի 24-ին։

Անորան՝ Բրուքլինի սեքս ոլորտի ախատակից է, նա կարող է Մոխրոտի բախտին արժանանալ, քանի որ հանդիպում է ռուս օլիգարխի որդուն ու ամուսնանում։  Բայց երբ լուրը հասնում է Ռուսաստան, նրա հեքիաթը հայտնվում է սպառանլիքի ներքո,  քանի որ տղայի ծնողները ժամանում են Նյու Յորք՝ ամուսնությունը չեղյալ հայտարարելու համար:

Միջազգային պարբերականներից մեկը ֆիլմի մասին գրել է՝ Կաննի դեռևս չմշակված գոհարը, որն արդեն բավականին մեծ արձագանք է գտել։ Այն  ֆիլմ է երկու մշակույթների (ռուսական և ամերիկյան), երկու լեզուների (ռուսերեն և անգլերեն) և երկու արժեքների (փողի և սեքսի) մասին: Այն պատմում է, թե ինչպես են տարբեր աշխարհների երիտասարդները սիրահարվում, բախվում բազմաթիվ  խոչընդոտների և հաղթահարում դժվարությունները։

Ի դեպ, Մանհեթեն ստրիպտիզ ակումբում աշխատող Անորան նախընտրում է, որ իրեն Անի կոչեն, նաև նաև մի քիչ ռուսերեն գիտի, որ սովորել է տատիկից։ 

Անմեղ, առատաձեռն Իվանը տարբերվում է Անիի մյուս հաճախորդներից, որոնց մեծ մասը նրա հոր տարիքին են և հաճախ էլ ասում են՝ դու նման ես իմ 18-ամյա դստերը: Իվանից ընդամենը երկու տարով մեծ Անին բռնում է նրա ձեռքն ու տանում առանձնասենյակ։ Անիի՝ Իվանին ասած խոսքերն էլ դառնում են ֆիլմի գլխաբոր թեման։

Լուսանկարները՝ կինոփառատոնի ֆեյսբուքյան էջից։





Կադր ֆիլմից։

Placeholder