Ալի Խամենեի.  Մեր հանգուցյալ նախագահը շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների նկատմամբ
Քաղաքական
16:57 22/05/2024
Տարածաշրջան

Ալի Խամենեի. Մեր հանգուցյալ նախագահը շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների նկատմամբ

«Մեր հանգուցյալ նախագահը շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների նկատմամբ,  և այդ զգայունությունն ու հոգատարությունը հետագայում էլ պետք է հաշվի առնվեն»,-«Իռնա»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

Իրանի գերագույն առաջնորդն ընդգծել է, որ երկու երկրները պետք է կարողանան  ապահովել սեփական շահերը։

Ալի Խամենեին  ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման Իրանի քաղաքականությունը կշարունակվի Իրանի փոխնախագահ Մոհամմադ Մոխբարի առաջնորդությամբ։

Նա ընդգծել է Իրանի ու Հայաստանի միջև զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով, որ երկու երկրներին վերաբերող հարցերին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել։


Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը և ընդլայնմանն ուղղված քայլերը` ի նպաստ երկու պետությունների և ժողովուրդների առաջընթացի:

Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի հետ:

Փաշինյանն ընդգծել է, որ Էբրահիմ Ռայիսիի, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի վախճանը ողբերգություն է, և Հայաստանն ու հայ ժողովուրդը վշտակցում ու կիսում են բարեկամ Իրանի ողջ ժողովրդի ցավը:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ոչ միայն գործընկերային, այլ նաև ջերմ բարեկամական կապեր ունեին, որն ինքնին արտացոլվում էր Հայաստան-Իրան հարաբերությունների վրա:

Մոհամմադ Մոխբերը վստահեցրել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ Հայաստանի հետ նախանշած բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը, կկրեն շարունակական բնույթ:

Placeholder
Ալի Խամենեի. Մեր հանգուցյալ նախագահը շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների նկատմամբ