Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանում ուրախ են՝ Տավուշում սահմանազատման հետևանքով իրենց է «հանձնվել 6,5 քկմ տարածք»
ՀՀ ԱԱԾ հաղորդմամբ, այսօրվանից Հայաստանի Հանրապետության ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։ Միևնույն տրամաբանությամբ, Ադրբեջանի կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունն այսօրվանից իրականացվելու է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի ծառայության հաղորդագրության համաձայն, սահմանազատման աշխատանքների արդյունքում որոշվել է 12,7 կմ երկարությամբ սահմանագիծ, որն ապահովել է Ադրբեջանին ԱՀ Ղազախի շրջանի չորս գյուղերի տարածքների (6,5 կմ2) վերադարձը»։