Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշխարհահռչակ հայազգի երգիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված Կասկադում (Գաֆէսճեան քանդակների պարտեզ) հնչել են Շանսոնյեի սիրված երգերը՝ հայերեն և ֆրանսերեն։
Համերգի հատուկ հյուրն էր ֆրանսիացի անվանի դաշնակահար Էրիկ Բերշոն, ով տարիներ շարունակ նվագակցել էր Ազնավուրին։
Համերգին Ազնավուրի երգերը կատարել են Էրիկ Կարապետյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Գոռ Սուջյանը Հայաստայի պետական սիմֆոնիկ նվագախմբի (դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյան) նվագակցությամբ: