Գերմանիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Երևանի և Բաքվի  միջև խաղաղության գործընթացը
Քաղաքական
21:58 24/05/2024
Տարածաշրջան

Գերմանիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը

Գերմանիայի և ԱդրբեջանիԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Աննալենա Բերբոքը հեռախոսով քննարկել են Երևանի և Բաքվի ևմիջև խաղաղ գործընթացը։ Հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են իրավիճակը տարածաշրջանում (Հարավային Կովկասում), ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ ԱԳՆ-ի՝ Բայրամովը Բերբոքին մանրամասն տեղեկացրել է մայիսի 10-11 Ալմաթիում տեղի ունեցած Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման մասին։

«Ընդհանուր առմամբ, քննարկվել են խաղաղ գործընթացում առկա տարաձայնությունները, ընդգծվել է բանակցությունների շարունակման կարևորությունը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
 

Placeholder