Մայիսի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը բարձրացել է, եվրոյինը և ռուբլունը՝ իջել
Տնտեսություն
08:54 24/05/2024
Հայաստան

Մայիսի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը բարձրացել է, եվրոյինը և ռուբլունը՝ իջել

ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 24-ին ժամը 08:40-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.75 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ աճելով 0.045 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 391.08 դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 386  դրամ է, վաճառքը՝ 390։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 413.11 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին գինը` 426.36։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 418 դրամ է, վաճառքը՝ 423։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.19 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.42 է։

Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.24 դրամ, վաճառքը`4. 3։
 

Placeholder