Լուկաշենկոն Պուտինին շատ հետաքրքիր առաջարկ ունի Կովկասի վերաբերյալ
Քաղաքական
13:40 24/05/2024
Աշխարհ

Լուկաշենկոն Պուտինին շատ հետաքրքիր առաջարկ ունի Կովկասի վերաբերյալ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 23-ին մեկնել է Մինսկ։ Բելառուսը Չինաստանից հետո երկրորդ պետությունն է, ուր այցելել է Վ. Պուտինը վերընտրվելուց հետո։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցի մեկնարկին հայտարարել է, որ երկու երկրների նախագահներն առաջին հերթին քննարկելու են անվտանգության հարցեր, տնտեսության վերաբերյալ հարցերը կքննարկեն մայիսի 24-ին երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Կարծում եմ, ինչպես սովորաբար լինում է, առաջին հերթին անվտանգության վերաբերյալ հարցերն են։ Ես մի շատ հետաքրքիր առաջարկ ունեմ մեր տարածաշրջանի, և դրանից այն կողմ՝ Կովկասի վերաբերյալ, որը լրջորեն քննարկել ենք Ադրբեջան այցի ընթացքում»,-ասել է Լուկաշենկոն։

Իր հերթին Վ. Պուտինը նշել է, որ կողմերն ունեն հագեցած օրակարգ։

Placeholder