Ադրբեջանում ուրախ են՝ Տավուշում սահմանազատման հետևանքով իրենց է «հանձնվել 6,5 քկմ տարածք»
Քաղաքական
10:39 24/05/2024
Տարածաշրջան

Ադրբեջանում ուրախ են՝ Տավուշում սահմանազատման հետևանքով իրենց է «հանձնվել 6,5 քկմ տարածք»

ՀՀ ԱԱԾ հաղորդմամբ, այսօրվանից Հայաստանի Հանրապետության ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։ Միևնույն տրամաբանությամբ, Ադրբեջանի կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունն այսօրվանից իրականացվելու է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ  Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի ծառայության հաղորդագրության համաձայն, սահմանազատման աշխատանքների արդյունքում որոշվել է 12,7 կմ երկարությամբ սահմանագիծ, որն ապահովել է Ադրբեջանին ԱՀ Ղազախի շրջանի չորս գյուղերի տարածքների (6,5 կմ2) վերադարձը»։

 

Placeholder
Ադրբեջանում ուրախ են՝ Տավուշում սահմանազատման հետևանքով իրենց է «հանձնվել 6,5 քկմ տարածք»