«Ժողովուրդ». Քաղաքական դաշտը համախմբվել է «կոնսոլիդացիա մինուս 1» սկզբունքով
Օրվա մամուլ
09:05 25/05/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Քաղաքական դաշտը համախմբվել է «կոնսոլիդացիա մինուս 1» սկզբունքով

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ինչպես արդեն հայտնի է, կիրակի օրը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մեծ հանրահավաք է հրավիրել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շարժման առաջնորդներն արդեն տևական ժամանակ է՝ պատրաստվում են հանրահավաքին:

Շարժմանը աջակցություն հայտնած խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի մեջ կա կոնսենսուս՝ պետք է ուժերը համատեղել, որպեսզի հանրահավաքն իսկապես աննախադեպ և հուժկու լինի: Քաղաքական դաշտը համախմբվել է «կոնսոլիդացիա -1» սկզբունքով:

Այդ օրը հանրահավաքի հարթակից հայտարարվելու է նաև ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածուի անունը. ինչպես օրեր առաջ քաղաքական տարբեր ուժերի հետ կայացած հանդիպման ժամանակ համաձայնություն էր ձեռք բերվել՝ թեկնածուն Բագրատ Սրբազանն է: Անկախ նրանից՝ անգամ Ամենայն հայոց Կաթողիկոսը կօրհնի նրա թեկնածությունը, թե ոչ, միևնույնն է, կոնսոլիդացիան սրբազանի շուրջ է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր շարժումը մտադիր է այդ օրը հայտարարել նաև փողոցային պայքարի վերսկսման, նոն-ստոպ արվող գործողությունների մասին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder