Կաննի փառատոնում հանդիսատեսը հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմի ցուցադրությունից հետո 7 րոպե ծափահարել է
Մշակույթ
13:24 25/05/2024
Աշխարհ

Կաննի փառատոնում հանդիսատեսը հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմի ցուցադրությունից հետո 7 րոպե ծափահարել է

Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը Կաննի փառատոնում  յոթուկես րոպե հոտնկայս ծափահարությունների է  արժանացել հանդիսատեսի կողմից։  Այս մասը գրում է Variety-ը։

Ֆիլմի շնորհանդեսը կայացել է Կաննի փառատոնի ընթացքում մայիսի 21-ին։ Ֆիլմն ընդգրկված էր կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում։

Անորան՝ Բրուքլինի սեքս ոլորտի ախատակից է, նա կարող է Մոխրոտի բախտին արժանանալ, քանի որ հանդիպում է ռուս օլիգարխի որդուն ու ամուսնանում։  Բայց երբ լուրը հասնում է Ռուսաստան, նրա հեքիաթը հայտնվում է սպառանլիքի ներքո,  քանի որ տղայի ծնողները ժամանում են Նյու Յորք՝ ամուսնությունը չեղյալ հայտարարելու համար:

Մանհեթեն ստրիպտիզ ակումբում աշխատող Անորան նախընտրում է, որ իրեն Անի կոչեն, նաև մի քիչ ռուսերեն գիտի, որ սովորել է տատիկից։

Անմեղ, առատաձեռն Իվանը տարբերվում է Անիի մյուս հաճախորդներից, որոնց մեծ մասը նրա հոր տարիքին են և հաճախ էլ ասում են՝ դու նման ես իմ 18-ամյա դստերը: Իվանից ընդամենը երկու տարով մեծ Անին բռնում է նրա ձեռքն ու տանում առանձնասենյակ։ Անիի՝ Իվանին ասած խոսքերն էլ դառնում են ֆիլմի գլխավոր թեման։
 

Placeholder