Հաղարծին գյուղում վարարած Աղստևը երկու տուն  քշել-տարել է.Ոսկան Սարգսյան
Հասարակություն
11:29 26/05/2024
Հայաստան

Հաղարծին գյուղում վարարած Աղստևը երկու տուն քշել-տարել է.Ոսկան Սարգսյան

Տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.

«Հաղարծին գյուղում վարարած Աղստևը երկու տուն  քշել-տարել է

Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի դիմաց, միջպետական ավտոճանապարհի եզրին վարարած Աղստևը քշել-տարել է  Նինա Մանուչարյանի և Մարիամ  Ազիբեկյանի տները։Նինա Մանուչարյանը այդտեղ ընտանիքով էր ապրում,  Նինա Ազիբեկյանը՝ միայնակ, նա սոցիալապես վատ վիճակում էր, նրա  տան ողջ գույքը, իր հագուստները վարարած գետը քշել-տարել է։ Նա  գիշերվա ժամը 2-ին ապաստան է գտել համագյուղացի Նաիրա Գևորգյանի տանը։ Առանց տան ու գույքի մնացած ընտանիքները անհապաղ օգնության կարիք ունեն»։

Placeholder
Հաղարծին գյուղում վարարած Աղստևը երկու տուն քշել-տարել է.Ոսկան Սարգսյան