Չափազանց դժվար է տեսնել, թե ինչպես է բնական աղետից ավերվում մեր երկրի ամենաչքնաղ հատվածը. Բագրատ Սրբազանի ուղերձը
Հասարակություն
14:08 26/05/2024
Հայաստան

Չափազանց դժվար է տեսնել, թե ինչպես է բնական աղետից ավերվում մեր երկրի ամենաչքնաղ հատվածը. Բագրատ Սրբազանի ուղերձը

«Մեզ համար չափազանց դժվար է տեսնել, թե ինչպես է բնական աղետից ավերվում մեր երկրի ամենաչքնաղ հատվածը , որը բազմաթիվ մտահոգություններ ա պատճառել բոլորիս»,- տեսաուղերձում ասաց Բագրատ Սրբազանը։

Նա ասաց, որ հետևում են իրադարձություններին և զորակցությունն ու աջակցությունն են հայտնում Տավուշի և Լոռու շրջանի  հայրենակիցներին:

«Գիշերվանից կապի մեջ ենք տեղական մարմինների և հոգևոր դասի ներկայացուցիչների ու մեր բնակիչների հետ»,- ասաց Սրբազանը՝ նշելով, որ տեղյակ են մեկ անհայտ կորած անձից:

Նշելով որ մշտապես լինելու է աղետից տուժած ժողովրդի կողքին՝ Բագրատ սրբազանն ասաց. «Այսօր նախատեսված հանրահավաքը կկայանա, ժամը 16:00-ին բոլորիդ սպասում եմ Հանրապետության հրապարակում»:

Նա հորդորեց Տավուշի և Լոռու բնակիչներին չգալ հանրահավաքի, այլ մնան և օգնեն աղետից տուժածներին։

Placeholder
Չափազանց դժվար է տեսնել, թե ինչպես է բնական աղետից ավերվում մեր երկրի ամենաչքնաղ հատվածը. Բագրատ Սրբազանի ուղերձը