39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, այնուհետև ամենագնացով տեղափոխվել բուժկենտրոն. ԱՆ
Առողջություն
19:17 26/05/2024
Հայաստան

39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, այնուհետև ամենագնացով տեղափոխվել բուժկենտրոն. ԱՆ

39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, այնուհետև Ալավերդու բժշկական կենտրոնից ընդառաջ  ուղարկված ամենագնացով տեղափոխվել բուժկենտրոն։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

Կինը ծննդաբերել է, մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար։

ԱՆ-ից հայտնում են, որ  հեղեղված ամբուլատորիաներ չունենք։ Որոշ  ամբուլատորիաներ հոսանքազրկված են։ Մարզերում առաջին օգնության պարագաներով  և դեղերով ապահովվածությունը բավարար է։

Placeholder
39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, այնուհետև ամենագնացով տեղափոխվել բուժկենտրոն. ԱՆ