Այս պահի տվյալներով կա 2 զոհ, 2 անհայտ կորած. նախարար
Հասարակություն
18:56 26/05/2024
Հայաստան

Այս պահի տվյալներով կա 2 զոհ, 2 անհայտ կորած. նախարար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Լուրեր»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Դեբեդ գետի վարարման հետևանքով ունեն բնակավայրեր, որոնց կամուրջները փլուզվել են, այդ բնակավայրերի հետ կապի խնդիր կա։ 

«Գետը դեռ շարունակում է բավական վարար մնալ,  մի շարք աշխատանքների, հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքների հնարավորություն չի տալիս»,- ասել է Սանոսյանը։ 

Նա նշել է, որ հսկայական չափերի բնական աղետ է, մեծ վնասներ է պատճառել ու շարունակում է պատճառել։

Ըստ նրա, հիմնական խդնիրները Ալավերդիում են և Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ, ջրածածկ հատվածներ կան Տաշիրում, Դիլիջան և Իջևան հատվածում։ 

Սանոսյանը հայտարարեց, որ այս պահի տվյալներով կա 2 զոհ, 2 անհետ կորած, մյուս տվյալները ճշտվում են։ 

 

 

 

 

Placeholder
Այս պահի տվյալներով կա 2 զոհ, 2 անհայտ կորած. նախարար