Խաղատնից հեռացվել է 15 տ անձրևաջուր
Հասարակություն
19:52 26/05/2024
Հայաստան

Խաղատնից հեռացվել է 15 տ անձրևաջուր

Մայիսի 26-ին, ժամը 15։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում խաղատուն է ջրալցվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ անձրևաջրերից ջրալցվել են խաղատան առաջին հարկը (մոտ 200 քմ)  և հարակից տարածքը (մոտ 100 քմ): Փրկարարները հեռացրել են մոտ 15 տ ջուր: 

Placeholder
Խաղատնից հեռացվել է 15 տ անձրևաջուր