ԱՆ-ն աղետի գոտում գտնվող բնակչությանը հորդորում է չօգտագործել ջուրը, եթե նկատվում է հոտի և գույնի փոփոխություն
Առողջություն
23:31 26/05/2024
Հայաստան

ԱՆ-ն աղետի գոտում գտնվող բնակչությանը հորդորում է չօգտագործել ջուրը, եթե նկատվում է հոտի և գույնի փոփոխություն

ՀՀ առողջապահության նախարարությունը աղետի գոտում գտնվող բնակչությանը հորդորում է վարակիչ հիվանդություններից, հատկապես աղիքային վարակներից, խուսափելու, ինչպես նաև  կանխարգելելու նպատակով չօգտագործել ջուրը խմելու և կենցաղային նպատակով (այդ թվում` եռացած), եթե նկատվում է ջրի հոտի և գույնի փոփոխություն (պղտորություն)։

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մարզային իշխանության ոլորտային ստորաբաժանման հետ համագործակցությամբ, իրականացնում է խմելու ջրի որակի  մոնիթորինգ և իրազեկում բնակչության շրջանում։

Placeholder