Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ջրատարը հայտնվել է ջրի տակ, մի շարք բնակավայրերում ջրամատակարարումը դադարեցված է. «Վեոլիա Ջուր»
Գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի պատճառով այս պահին դադարեցված է Ալավերդի, Ախթալա, Այրում քաղաքների, Հաղթանակ, Դեղձավան, Հաղպատ, Նեղուց, Շնող, Թեղուտ, Բագրատաշեն, Պտղավան, Զորական, Լճկաձոր, Ճոճկան, Այրում Մեծ և Փոքր գյուղերի ջրամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից։
Դեբեդի հունը 6 մետրով բարձրացել է, և այս պահին ջրատարին մոտենալ կամ որևէ այլ աշխատանք կատարել հնարավոր չէ։
«Տեղեկացնում ենք նաև, որ վարարումների հետևանքով խնդիրներ են առաջացել նաև Դիլիջան քաղաքում, որի մի հատվածում ևս դադարեցված է ջրամատակարարումը։
Քաղաքներում և գյուղերում ստեղծված իրավիճակի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- նշում են ընկերությունից։