Աշխատանք է իրականացնում հեղեղումներին հարակից բնակավայրերից երկու հղիների տարհանման համար
Առողջություն
17:12 26/05/2024
Հայաստան

Աշխատանք է իրականացնում հեղեղումներին հարակից բնակավայրերից երկու հղիների տարհանման համար

Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ առողջապահության նախարարությունը ՆԳՆ փրկարար ծառայության ու տեղի գործընկերների հետ  համագործակցությամբ աշխատանքներ է իրականացնում երկու հղիների տարհանման  և մարզային բուժհաստատություններ տեղափոխելու համար: Այս մասին «Արմենպրես»- ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:

Նրա խոսքով,  վաղ առավոտից փորձ է արվում սանավիացիայի միջոցով կազմակերպել նրանց տեղափոխումը, սակայն եղանակային պայմաններն առայժմ հնարավորություն չեն ընձեռում, և դիտարկվում է նաև այլ ճանապարհներով հղիների տարհանումը կազմակերպելու հնարավորությունը: Այդ գործընթացը կազմակերպելու համար նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում ինչպես մարզպետարանների, այնպես էլ՝ սանավիացիայի ներկայացուցիչների հետ:

ԱՆ խոսնակը հայտնել է նաև, որ գերատեսչության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետները հեղեղված վայրերում իրականացնում են խմելու ջրի որակի մոնիթորինգ այն հատվածներում, որտեղ վթարներ են գրանցվել: Նա տեղեկացրել է, որ այս պահին ազդոսկրի կոտրվածք ունեցող  մեկ անձ էլ տեղափոխվում է Երևանի բուժհաստատություն:

Placeholder